Եվրոպայի օդանավակայանները 2 մլրդ ուղևորների են սպասարկել մեկ տարում

19:41 • 21.02.17

Եվրոպական օդանավակայաններում ուղևորների հոսքը 2016 թվականին աճել է 5.1 տոկոսով և կազմել է 2 մլրդ մարդ:

Euromag-ի փոխանցմամբ` այս մասին են վկայում աշխարհի 45 երկրի ավելի քան 500 օդանավակայան միավորող Օդանավակայանների միջազգային խորհրդի ամենամյա զեկույցի տվյալները:

Ուղևորահոսքի ամենամեծ աճը գրանցվել է, այսպես կոչված, երկրորդային օդանավակայաններում և միջին չափսի տերմինալներում: Մինչդեռ հինգ խոշորագույն օդանավակայաններն իրենց հաճախորդների թիվը կարողացել են ավելացնել միայն 1.5 տոկոսով:

Լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանը պահպանել է առաջատար դիրքը` 75.7 մլն ուղևորով (+1%), փարիզյան Շառլ դը Գոլի օդանավակայանը երկրորդ տեղում է (65,9 մնլ ուղևոր` +0,3%): Իսկ երրորդ տեղն զբաղեցրել է Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը` 63.6 մլն ուղևորով (9.2 %):