ԱՄԷ-ում տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ամերիկացու դեմ մահափորձի և ահաբեկչական գործունեության համար

09:45 • 23.02.17

Արաբական Միացյալ Էմիրությունների 29-ամյա քաղաքացին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ԱՄՆ քաղաքացու դեմ մահափորձ իրականացնելու և ահաբեկչական գործունեություն ծավալելու համար, այս մասին հայտնում է The National-ը: 

ԱՄԷ-ի քաղաքացին մեղավոր է ճանաչվել Աբու Դաբիի վերաքննիչ դատարանի կողմից, որտեղ վճռել են, որ նա անցյալ տարվա մայիսին մահափորձ է իրականացրել ԱՄՆ քաղաքացու դեմ: Մասնավորապես՝ նա իր մեքենայով վրաերթի է ենթարկել վազքի դուրս եկած ամերիկացուն, որը, բարեբախտաբար, ողջ է մնացել։ 


Տղամարդը նաև մեղավոր է ճանաչվել ահաբեկչական գործունեություն ծավալելու և, մասնավորապես, Աբու Դաբիում գտնվող Sky News Arabia և Դուբայում գտնվող Al Arabiya հեռուստաալիքների գրասենյակներում պայթյուններ իրականացնելու պլաններ մշակելու համար: