Անկարայում թաթարական համայնքի մասնակցությամբ հակառուսական բողոքի ցույց է տեղի ունեցել

10:54 • 26.02.17

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոր հակառուսական ցույցեր են տեղի ունեցել տեղի թաթար բնակչության մասնակցությամբ. այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բողոքի ակցիան նվիրված է եղել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու երեք ամյակին:

Թուրքիայի տարբեր քաղաքներից ժամանած տասնյակ հազարավոր թաթարներն ու նրանց համախոհները կրկին դեմ են արտահայտվել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում հայտնվելուն և սև ծաղկեպսակ թողել ՌԴ դեսպանատան դռների առջև՝ ի նշան Ռուսաստանի վարած քաղաքականության Ուկրաինայի դեմ:

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով: