Թուրքիայի հյուրանոցների տերերը կոչ են արել իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել զբոսաշրջությունը փրկելու համար
Թուրքիայի հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի միությունը (TÜROB) կոչ է արել իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել զբոսաշրջային ոլորտը փրկելու համար:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ միության ներկայացրած զեկույցում նշվում է, որ հատկապես Ստամբուլն այս ոլորտում մեծ կորուստներ է գրանցել, որտեղ զբոսաշրջիկների պակասի պատճառով հյուրանոցները եկամտի 6.5 տոկոս կորուստ են գրանցել: Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 15 տարում:
Միության նախագահ Թիմուր Բայընդրը նշել է, որ զբոսաշրջիկներին գրավել չի հաջողվել անգամ սպասարկման գների զգալի նվազեցմամբ:
2016թ.-ի ընթացքում Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի ընդհանուր եկամուտը կազմել է 22 մլրդ 107 մլն ԱՄՆ դոլար, ինչը 10 մլրդ դոլարով պակաս է 2015թ.-ի տվյալից:










