ՌԴ-ում Մոլդովայի դեսպանը հետ է կանչվել. ԶԼՄ-ները հայտնել են պատճառը

12:43 • 02.03.17

Մոսկվայում Մոլդովայի դեսպան Դումիտրու Բրագիշին հետ կանչելու պատճառը երկրի նախագահ Իգոր Դոդոնի և կառավարության միջև դիմադրությունն է, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար ռուսամետ և եվրոպամետ դիրքորոշումներից: Այդ մասին, վկայակոչելով Քիշնևում աղբյուրների, գրում է «Коммерсантъ»-ը:


Դիվանագետին հետ են կանչել Քիշնև մարտի 1-ին Արտգործնախարարության որոշմամբ: Պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել:


Մոլդովայի նախագահի աշխատակազմում բարձրաստիճան պաշտոնյան պատմել է լրատվամիջոցին, որ դեսպանի հետկանչը դարձել է մի շարք երկրներում կառավարության առաջարկած թեկնածուներին դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակելու դեմ Դոդոնի խիստ դիրքորոշման պատասխանը: