Ռուս պաշտոնյան առցանց պոկեր խաղալու հետևանքով տանուլ է տվել գործընկերների աշխատավարձերը

16:51 • 02.03.17

ՌԴ Տոմսկի մարզի բնակավայրերից մեկի վարչակազմի աշխատակիցը մեղադրվում է դրամական միջոցների հափշտակման և յուրացման համար: Տղամարդը գողացված գումարները պարտվել է առցանց պոկեր խաղալու ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով շրջանային դատախազությանը:

Քննիչների վարկածի համաձայն` 2016 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում մեղադրյալն ապօրինաբար յուրացրել է 180 հազար ռուբլի, որը վարչակազմը ստացել էր հողատարածքների և սեփականության վարձակալության դիմաց և որը նախատեսված էր աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ` պաշտոնյան հափշտակված գումարը ծախսել է առցանց պոկեր խաղալու վրա: Դրամական միջոցների յուրացումը քողարկելու նպատակով տղամարդը փորձել է վարկ ձևակերպել բանկում, սակայն մերժվել է: