Գերմանացիներն այս տարի Թուրքիայի փոխարեն հակված են ամառային հանգիստն անցկացնելու Հունաստանում, Եգիպտոսում և Իսպանիայում

18:44 • 03.03.17

2017թ.-ի ամառային հանգիստը Թուրքիայում անցկացնել պլանավորող գերմանացիների թիվը նվազել է 58 տոկոսով, այս մասին հայտնում է թուրքական www.gazeteduvar.com.tr կայքը:

Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, այս տարի գերմանացիները Թուրքիայի փոխարեն իրենց նախընտրությունը կտան Եգիպտոսին, Իսպանիային և Հունաստանին:

Նման ընտրության պատճառ են դարձել Թուրքիայում ինտենսիվացած ահաբեկչական հարձակումները, ինչպես նաև երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի հետևանքով թուրքական հյուրանոցների բարձրացած գները: