Հյուսիսային Կորեան չորս նոր հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով. աշխարհը սա խիստ վտանգավոր սպառնալիք է համարում
Հյուսիսային Կորեան, ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան չորս հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով:
Տեղի ունեցածը մեծ տագնապ է առաջացրել աշխարհում, քանի որ փորձագետները չեն բացառում, թե դրանք կարող էին լրիվ նոր տեսակի միջմայրցամաքային հրթիռներ լինել, որոնք բնականաբար հերթական սպառնալիք են Հյս.Կորեայի կողմից:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր անհանգստությունն ու վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ ասելով, որ անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջելու, որպեսզի քննարկվի անվտանգության բանաձևի այս կոպտագույն խախտումը:
Մենք շարունակում ենք այժմ պատահածի հետ կապված նոր տեղեկություններ հավաքել՝ սերտ համագործակցելով ԱՄՆ Պենտագոնի և իհարկե Հարավային Կորեայի հետ, իսկ ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային, կոչ ենք անում վերջինիս զսպվածություն դրսևորել, - ավելացրել է Աբեն:










