Աշխարհի ամենածանրաքաշ կինը երեք շաբաթում նիհարել է 100 կգ-ով` նախապատրաստվելով քաշը նվազեցնող վիրահատությանը

17:40 • 07.03.17

Եգիպտոսի բնակչուհի Էման Ահմեդ Աբ Էլ Աթին, որը համարվում էր աշխարհի ամենածանրաքաշ կինը, երեք շաբաթում 100 կիլոգրամ քաշ է կորցրել Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը:

Աղբյուրի հաղորդմամբ` կինը նիհարել է «հեղուկ» դիետայի շնորհիվ, որը հարուստ է սպիտակուցներով և սննդային մանրաթելերով: Այսկերպ բժիշկները նախապատրաստել են նրան վիրահատության:

Նշվում է, որ բժիշկները պլանավորում են վիրահատել 36-ամյա կնոջը գենետիկ անալիզի արդյունքները ստանալուց հետո:

Սպասվում է, որ վիրահատության, դիետայի և ֆիզիոթերապիայի շնորհիվ Էման Ահմեդը վեց ամսում 200 կիլոգրամ քաշ կկորցնի: Բուժման վերջում նա ստիպված կլինի կրկին սովորել նստել և ինքնուրույն սնվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, կինը տեղափոխվել է հնդկական հիվանդանոց` ավելորդ քաշից ազատվելու համար:

 

Картинки по запросу Самая тяжелая в мире женщина похудела на 100 килограммов за три недели