Վարչապետը անդրադարձավ մատակարարվող նավթամթերքի որակին և հանձնարարականներ տվեց

11:20 • 16.03.17

ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հերթական հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր մատակարարվող նավթամթերքի որակին:

«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում՝ էական վնաս պատճառվում է սպառողներին և շուկային»,-ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկամսյա ժամկետում բենզինի դիզելային վառելիքի և այլ վառելանյութեր վաճառքի ոլորտում, չարաշահումների վերացման  որակի վերահսկողության գործառույթները առավել արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների  հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով ՀՀ ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:

«Հաջորդը՝ համատեղ քննարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ, մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելման հստակ մեթոդաբանություն»,-ասաց նա:

Վարչապետը անդրադարձավ մատակարարվող նավթամթերքի որակին և հանձնարարականներ տվեց