Պատմական Խարբերդ նահանգում հայտնաբերված նկարազարդ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարվա է (լուսանկար)

16:40 • 17.03.17

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղ (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ) նահանգում հայտնաբերված ժայռաբեկորը, որի վրա առկա են հնագույն նկարազարդ արձանագրություններ, ունի 4.000 տարվա վաղեմություն, հայտնում է թուրքական arkeolojihaber.net-ը:

Դեռևս անցյալ տարվա մայիսին հնագետների կողմից հայտնաբերված ժայռաբեկորը տարվել էր Էլյազըղի հնագիտության ու էթնոգրաֆիայի ինստիտուտ-թանգարան, որտեղ էլ ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության:

Ինստիտուտ-թանգարանում պարզ է դարձել, որ 2 մ 72 սմ բարձրությամբ և 2 մ 25 սմ լայնությամբ սրբատաշ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարեկան է: 

Տեղի հնագետները պնդում են, որ նման նկարազարդումներով սրբատաշ քարեր հանդիպում են միայն Փոքր Ասիայի և Միջագետքի տարածքներում:

elazigda-2-bin-700-yillik-rolyefin-bulundugu-alanda-kazilar-basladi-1