Բրիտանական մի շարք բանկեր ներգրավված են եղել Ռուսաստանից միլիարդներ շորթելու գործում

06:54 • 21.03.17

Բրիտանական մի շարք բանկեր ներգրավված են եղել Ռուսաստանից միլիարդներ շորթելու գործում, հայտնում է The Daily Mail պարբերականը:

Խարդախությանը մասնակցել են 17 բանկեր՝ այդ թվում «HSBC», «Barclays», «The Royal Bank of Scotland», «Lloyds» բանկերը: Սակայն ամենաուշագրավը եղել է «Coutts» բանկի մասնակցությունը, որի ծառայություններից օգտվում է անձամբ Ելիզաբեթ Երկրորդ թագուհին: 

Լրագրողների տեղեկություններով՝ 2010-2014 թվականների ընթացքում ՌԴ-ից դուրս են տարել շուրջ 20 միլիարդ դոլար: