Լավրովի 67-ամյակի առթիվ Մոսկվայի կենտրոնում պաշտոնյայի դիմանկարով գրաֆիտի է հայտնվել (տեսանյութ)

17:05 • 22.03.17

Մարտի 21-ին իր ծննդյան 67-րդ տարեդարձն է նշել Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, ինչի կապակցությամբ Մոսկվայի կենտրոնում հայտնվել է դիվանագետի դիմանկարով գրաֆիտի:


Ինչպես նշում է ria.ru-ն, գրաֆիտիի հեղինակը փողոցային նկարիչ Դանիիլ Սուդնևն է, որի խոսքով՝ դիմանկարը ստեղծելու համար իրենից պահանջվել է 4 ժամ:


«Շատ եմ հարգում նրան, խելացի ու տաղանդավոր քաղաքական գործիչ է»,-նշել է Սուդնևը՝ հավելելով, որ գրաֆիտին հատուկ է մարդաշատ վայրում արել, որպեսզի այն որքան հնարավոր է շատ անցորդ տեսնի: