Քաղաքի ծայրամասերի մասին չեն մտածում, անտեսված ենք. Չարբախի հանրակացարանի բնակիչներ (տեսանյութ)
Անտեսված ենք, քաղաքի ծայրամասերի մասին չեն մտածում, բազմաթիվ խնդիրներ ունենք: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին Չարբախի Շիրակի 2 ա հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները: Բնակիչներից Հայկանուշ Հակոբյանը մանրամասնեց, որ շենքի հարակից տարածքը վերածվել է աղբավայրի, խաղահրապարակ չկա:
«Անձրև է լինում՝ մենք ցեխի մեջ կորում ենք, որտեղ պետք չէ ասֆալտապատում են, իսկ այստեղ՝ ոչ, խոլերայի բուն է, շներ, կռիսներ: Ահավոր վիրավորված ենք, ուր ասես դիմել ենք, ոչ մի բան չեն անում, բոլոր բնակիչների անունից խնդրում ենք, թող էս խնդիրները լուծեն, առիթից օգտվում են, որ ծայրամաս է, թող մեզ էլ միացնեն քաղաքին»,- շեշտեց բնակիչը:
Շենքի բնակիչներից Վերինա Ադամյանն էլ ընդգծեց, որ շենքի մուտքը դուռ չունի, ապակիները կոտրված են. «Ով ասես՝ հատկապես գիշերը, շենք է մտնում»,- պատմեց նա:
Շենքի բնակիչներից մի քանիսը նշեցին, որ Երևանի ավագանու ընտրություններում պետք է քաղաքի համար զարգացման ծրագիր ներկայացվի ընտրություններին մասնակցող ուժերի կողմից:
Մանրամասները՝տեսանյութում։










