«Տատիկիս հեքիաթները». Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին առաջին գրքերից մեկի հեղինակը զրուցել է «Ակօսի» հետ

23:25 • 12.04.17

Ստմաբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» հանդիպել է Թուրքիայում դեռևս 1991թ.-ին տպագրված «Տատիկիս հեքիաթները» գրքի հեղինակ Սերդար Ջանի հետ, որը 1980թ.-ի ռազմական հեղաշրջման ժամանակ մահապատժի էր դատապարտվել, սակայն ավելի ուշ ներում ստացել:

«Ակօսի» հետ զրույցում Ջանը Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին անվանել է մարդկության դեմ հանցանք գործած ազգայնականներ:

«Մի կողմում ռասիստ ու պանթուրանիստներ էին, մի կողմում՝ ռանչպար ու արհեստավոր մի ժողովուրդ: Երբ պատմության մեջ կար այսքան ամոթալի խայտառակ պատմություն՝ առանձնակի ամոթալի էր դրա՝ գրականության մեջ տեղ չունենալը: Մարդկանց գլուխը տրորել են: Մարդիկ շան պես քշվել են իրենց պապական հողից», - ասում է Ջանը:

Նրա տատիկը Հայոց ցեղասպանության փրկվածներից էր, ով այդ ժամանակ դարձել է իր քուրդ պապիկի 3-րդ կինը: Հենց նրա պատմությունն էլ ներկայացված է գրքում:

«Նա միշտ ասում էր, որ Բիթլիսի հայերից է: Երբ ամուսնացավ պապիկիս հետ՝ անունը փոխվեց Այշեի», - պատմում է գրողը:

Ջանը նշում է, որ Թուրքիայում դատական քաշքշուքներից խուսափելու համար գրքում խուսափել է որոշ ձևակերպումներից և տերմիններից:

Картинки по запросу ninemin masallari serdar can