Թայվանը դարձել է շան միսն ուտել արգելող առաջին ասիական պետությունը
Թայվանի իշխանությունները կենդանիների իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնամասշտաբ արշավի շրջանակում արգելել են շան և կատվի մսի օգտագործումը:
Այս մասին հայտնում է The Independent-ը՝ մանրամասնելով, որ Թայվանը դարձել է նման արգելք սահմանած առաջին ասիական պետությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ շան, կատվի միս վաճառող, գնող և ուտող մարդկանց խոշոր չափի տուգանք (մինչև 8.500 դոլար) և նույնիսկ ազատազրկում է սպառնում: Չորքոտանիներին սպանելու ու մորթազերծելու համար սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում և 80.000 դոլարի տուգանք:
Աղբյուրը նկատում է, որ շան և կատվի միսը պահանջված նրբուտեստ է Ասիայում, բայց, այսպիսով, Թայվանը հզոր մեսիջ է հղում Չինաստանին, Հարավային Կորեային և այն երկրներին, որտեղ միլիոնավոր շներ ու կատուներ են սպանվում՝ սնունդ դառնալու համար:










