ՌԴ-ում տղամարդը կնոջ մեքենան լցրել է բետոնով` ցանկանալով դաս տալ նրան (տեսանյութ)

21:21 • 12.04.17

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչը, որոշելով մի լավ դաս տալ կնոջը, նրա թանկարժեք մեքենան լցրել է բետոնով:

Ինչպես տեղեկացնում է Oddity Central-ը, ռուս տղամարդն այսպես ցանկացել է պատժել կնոջը, որն առանց իրենց տեղյակ պահելու օրինական կարգով փոխել է անունը:

Բջջայինով նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը, ում անունը չի նշվում, բեռնատարն ուղղում դեպի իր կնոջ մեքենան և հրահանգում բեռնատարի վարորդին բաց պատուհանից լցնել բետոնը մեքենայի սրահը:

Տեսանյութը համացանցում հրապարկվելով մեծ տարածում է գտել: Ինչպես պարզվել է, ամուսինների հարաբերությունները վերջերս բավականին լարված են եղել, իսկ անվանափոխությունը համբերության վերջին կաթիլն է դարձել տղամարդու համար: