Սամվել Սանամյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից
Սամվել Սանամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Սանամյանն ազատվել է իր դիմումի համաձայն:
Սանամյանը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ստացել է ամենաշատ ձայնը: Նա ՀՀ վարչապետի խորհրդական էր նշանակվել ընթացիկ տարվա փետրվարի 17-ից:










