Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները սխալմամբ 18 սիրիացի ընդդիմադիր ներկայացուցչի են սպանել
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները սխալմամբ սիրիական ընդդիմադիր զոամիավորման 18 ներկայացուցիչի են սպանել: Այս մասին հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
«Ավիահարվածը պահանջել էին ընդդիմադիր դաշնակից ուժերը` որպես թիրախ նշելով «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը: Իրականում թիրախային նշանակետ է եղել Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքեր», - ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «հարյուր տոկոսանոց կեղծիք» է անվանել Իդլիբ նահանգում ապրիլի 4-ին տեղի ունեցած քիմիական հարձակումը:










