Էդի Մերֆիի եղբայր, կատակերգու Չարլի Մերֆին մահացել է լեյկեմիայից
Ամերիկացի կինոդերասան Էդի Մերֆիի ավագ եղբայրը` Չարլի Մերֆին, մահացել է 57 տարեկան հասակում: Ինչպես հաղորդում է TMZ պորտալը, վերջինս հիվանդ է եղել լեյկեմիայով:
Չարլի Մերֆին մահացել է Նյու Յորքի քաղաքային հիվանդանոցներից մեկում, որտեղ քիմիաթերապիայի կուրսեր անցնելիս է եղել: Ինչպես նշում է աղբյուրը, մահն անսպասելի է վրա հասել` ցնցելով Չարլիի հարազատներին ու մտերիմներին, որոնք վստահ էին, որ նրա վիճակը բարելավում է:
Չարլին, ինչպես և նրա եղբայրը, հայտնի կատակերգու է: Նա մասնակցել է Էդի Մերֆիի մի շարք ֆիլմերի սցենարների նախապատրաստմանը:










