Գերմանացի նախարարը խորհուրդ է տվել ներգաղթյալներին, որոնք չեն ընդունում եվրոպական կենսակերպը, հեռանալ երկրից
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ Եվրոպա արտագաղթած մահմեդականները, որոնք չեն ցանկանում ընդունել եվրոպական կենսակերպը, պետք է հասկանան, որ աշխարհում նրանց համար կան ավելի լավ վայրեր, հայտնում է Reuters գործակալությունը:
Հանդես գալով Բեռլինում՝ Շոյբլեն հայտարարել է, որ այդ ներգաղթյալներին, որոնք չեն ընդունում Եվրոպայի կենսակերպը, հարկավոր է հայտնել, որ «դուք սխալ ընտրություն եք կատարել»:
«Աշխարհում կան Եվրոպայից լավ վայրեր իսլամական օրենքով ապրելու համար»,- հավելել է նա:










