Մոսկվայի իշխանությունները ներգաղթյալների համար սխալներով առցանց քվեստ խաղ են գործարկել
Մոսկվայի ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի վարչությունը գործարկել է առցանց քվեստ խաղ՝ նախատեսված Ռուսաստան ժամանող ներգաղթյալների համար, գրում է korrespondent.net-ը: Լրագրողները դրանում հայտնաբերել են մի քանի սխալ, մասնավորապես՝ քվեստը կազմողներն առաջարկում են ներգաղթյալներին ցուրտ եղանակին կրել պանամա, այլ ոչ վերարկու:
Քվեստը հասանելի է ներգաղթյալների համար հիշեցումների կայքում, որը հրապարակվել է այս տարվա հունվարին: Խաղն օտարերկրացի հյուրին պատմում է բոլոր քայլերի մասին, որոնք նա պետք է անցնի՝ ժամանելով Ռուսաստան:
Նրան նախ առաջարկվում է ընտրել, թե ինչ նպատակով է մուտք գործել Ռուսաստան՝ աշխատանքի, կրթության կամ մասնավոր այցի: Այն դեպքում, եթե օգտատերն ընտրում է վերջին երկու տարբերակը, խաղը դադարում է աշխատել:
«Աշխատանք» տարբերակն ընտրելու դեպքում քվեստը պատմում է, թե ինչպես գրանցվել միգրացիոն հաշվառման համար և ստանալ արտոնագիր, որը թույլ է տալիս աշխատել: Խաղացողին առաջարկվում է մի քանի թեստ անցնել՝ «Մատնահետքերի հանձնում և լուսանկարում», «Բժշկական հետազոտություն», «Կամավոր ժամանակավոր հետազոտության ձևակերպում», «Ռուսաց լեզվի, պատմության և իրավունքի թեստավորում», «Անձնագրի թարգմանություն»:
Առաջարկված թեստերից ցանկացածի ընտրության դեպքում բացվում է ռուսաց լեզվի իմացության թեստ:
BBC-ի ռուսական ծառայության լրագրողները չեն կարողացել անցնել այդ թեստը: Ավելի ուշ պարզվել է, որ դրական արդյունքի համար անհրաժեշտ է ընտրել սխալ տարբերակներ:










