Հյուսիսային Կորեայում օտարերկրյա լրագրողներին կոչ են արել «կարևոր իրադարձության» պատրաստվել
Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրում գտնվող արտասահմանցի լրագրողներին կոչ են արել պատրաստվել շատ «լուրջ ու կարևոր մի իրադարձության»:
Այժմ այնտեղ աշխատում է այլ երկրներից եկած շուրջ 200 լրագրող, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեն մանրամասնել, թե այդ ինչ լուրջ իրադարձության մասին է գնում խոսքը: Սակայն ուշագրավ է, որ նախկինում, երբ նրանք նման հայտարարություններ են տարածել, խոսքը հիմնականում գնացել է ներքին չնչին փոփոխությունների մասին:










