Սանկտ Պետերբուրգի Վասիլևսկի կղզում պայթյուն է որոտացել. կա մեկ տուժած

23:10 • 13.04.17

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Վասիլևսկի կղզու Չերնիշևսկու անվան գրադարանի հարևանությամբ պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով իր աղբյուրին, անհայտ սարքի պայթյունը տեղի է ունեցել, երբ փորձել են բացել այն: Նշվում է, որ 17-ամյա պատանի է հոսպիտալացվել Սուրբ Մարիա Մագդաղենացու անվան մանկական հիվանդանոց` երկու ձեռքի վնասվածքով: 

Նախնական տվյալների համաձայն` տուժածի մոտ ձեռքի տրավմատիկ ամպուտացիա է առկա, վերջինս շոկային վիճակում է գտնվում: