Ռուսաստանը վետո է դրել Սիրիայի շուրջ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա
Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգտվելով իր վետոյի իրավունքից՝ արգելափակել է Սիրիայի իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Բանաձևն ԱԽ քննարկմանն էին ներկայացրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն՝ առաջարկելով ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքով հարձակումը։
Բանաձևը պարունակում էր մի շարք պահանջներ սիրիական իշխանություններին ուղղված, մասնավորապես ՄԱԿ-ի փորձագետներին մուտքի ապահովում դեպի ռազմական ավիաբազաներ։










