ԱՊՀ երկրների ՊՆ-ները ցանկանում են կատարելագործել ՀՕՊ համակարգերի հերթապահության գործընթացը

12:11 • 13.04.17

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեն առաջարկել է կատարելագործել ԱՊՀ երկրների ՀՕՊ-երի մարտական հերթապահության գործընթացը: Այդ մասին լրագրողներին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք մշակել ենք ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի միջոցների և ուժերի կողմից մարտական հերթապահության իրականացման ժամանակ փոխգործակցության կատարելագործման առաջարկներ և խորհրդատվություններ»,- ասել է նա:


Գեներալը հստակեցրել է, որ համապատասխան խորհրդատվությունները մշակվել են 2016 թվականի հոկտեմբերին ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միավորված համակարգի հերթապահ ուժերի համատեղ մարզման անցկացումից հետո: Առաջարկները վերաբերում են ինչպես օրենսդրական հիմքին, այնպես էլ հետխորհրդային տարածքում ՀՕՊ միավորված համակարգի տեխնիկական ապահովմանը:


Կուրաչենկոն հիշեցրել է, որ մարզումներին մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: