Թիլերսոնը Մոսկվայում հրաշալի գործ է արել. Թրամփ

03:33 • 13.04.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումները Ռուսաստանում շատ ավելի լավ են անցել, քան մենք սպասում էինք, նա Մոսկվայում հրաշալի գործ է արել, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:


«Իմ կարծիքով հանդիպումները հաջող են անցել։ Անգամ ավելի լավ, քան սպասում էինք։ Սակայն  վերջնական արդյունքն է էական, այլ ոչ թե խոսակցությունները։ Իսկ դա կարող է ժամանակ պահանջել, բավական երկար ժամանակ»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ԱՄՆ և ՌԴ հարաբերություններն այժմ շատ ցածր մակարդակի վրա են։


«Ռուսաստանը ուժեղ երկիր է, բայց մենք էլ ենք շատ ուժեղ երկիր: Տեսնենք ինչ կստացվի»,- եզրակացրել է Թրամփը: