Դատախազությունն ուսումնասիրում է ՍԱՍ Գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրությունը
Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի հրապարակված ձայնագրությունը. այս մասին Tert.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ երեկ Hayastan24.com կայքը հրապարակել է մի ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ Գրուպի» ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։
Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովը վարող անձը ցուցումներ տալիս ընկերության աշխատակիցներին՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։
Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն։










