Արիզոնայի գեղեցկության սրահներից մեկում 4-ամյա աղջնակը մի կերպ է խուսափել հրաձգության զոհ դառնալուց (տեսանյութ)

12:48 • 14.04.17

ԱՄՆ Արիզոնա նահանգի գեղեցկության սրահներից մեկի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, և սրահում գտնվող 4 տարեկան աղջիկը հազիվ է խուսափել փամփուշտներից: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեսագրվել է գեղեցկության սրահի տեսահսկման խցիկների միջոցով, որն ավելի ուշ լրատվամիջոցներին է տրամադրել տեղական ոստիկանական բաժանմունքը:

Ինչպես կայքին հայտնել են ոստիկանության աշխատակիցները, հրաձգությունը ենթադրաբար իրականացրել է սրահի հարևանությամբ գտնվող դաջվածքի սրահի տերը` կրակելով աշխատողների վրա:

Տեսագրությունում երևում է` ինչպես է կրակոցների արձակման պահին պատուհանի մոտ նստած երեխան այսուայն կողմ վազում՝ փրկվելով մահից։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով աղջիկը չի տուժել. նա թեթև վնասվածքներ է ստացել կոտրված ապակու բեկորներից:

Ոստիկանության հաղորդմամբ` հրաձգության կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ: