Իրաքյան զորքերը վերսկսել են Մոսուլի կենտրոնական հատվածի համար մարտերը (տեսանյութ)

15:04 • 14.04.17

Իրաքի դաշնային ոստիկանության ստորաբաժանումները վերսկսել են Մոսուլ քաղաքի կենտրոնական հատվածի վրա գրոհը, այս մասին հայտնում է BBC News-ը: 

Կառավարական ուժերի նպատակն այս գրոհի ընթացքում թաղամասի ազատագրումն է, որտեղ գտնվում է Ան Նուր մզկիթը և որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին խալիֆայություն է հռչակել:

Իրաքցի զինվորականները վստահ են, որ այս հաղթանակին հասնելու դեպքում այն մեծ հոգեբանական հարված կլինի ԻՊ-ի գրոհայիններին:

Մոսուլում մնացած խաղաղ բնակիչների համար տրված են հատուկ ցուցումներ, թե ինչպես պետք է պահեն իրենց փողոցային բախումների ժամանակ: