ԻՊ-ը հերքում է Աֆղանսատնում ԱՄՆ-ի նետած ամենամեծ ոչ միջուկային ռումբից զոհեր կրելու փաստը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաղորդագրություն է տարածել` հերքելով, որ իրենց գրոհայիններից որևէ մեկը սպանվել կամ վնասվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի նետած գերհզոր ավիառումբից:
Ինչպես հաղորդում է The Independent-ը` վկայակոչելով իսլամիստների «Ամաք» լրատվական աղբյուրը, ԻՊ-ը հերքել է ոչ միջուկային ամենամեծ ռումբի նետումից հետո որևէ կորուստ կրելու մասին լուրը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրապարակվել էր ռումբի նետման տեսանյութը: Ինչպես նշվում է, ԱՄՆ-ն առաջին անգամ է կիրառում այդ տեսակի զնեքը մարտական իրավիճակում: Այն երեք անգամ գերազանցում է ձայնի արագությունը` մինչև 9000 կմ/ժամ արագություն զարգացնելով:
Աֆղանստանի պաշտոնական աղբյուրի հաղորդմամբ` ենթադրվում էր, որ առնվազն 36 իսլամիստ գրոհային է սպանվել Նանգարհար նահանգում GBU-43B կոչվող ավիառումբի նետման հետևանքով:










