Ստամբուլ թռչող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ արտակարգ դրության պատճառով

19:33 • 14.04.17

Փարիզ-Ստամբուլ չվերթն իրականացնող Pegasus Airlines ավիաընկերության ինքնաթիռում հայտարարվել է արտակարգ դրություն: Այս մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով Flight Radar կայքը:


Այժմ ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարում Օրլի օդանավակայանում, որտեղից ավելի վաղ թռիչք էր կատարել:


Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն: