Երուսաղեմի կենտրոնում 23-ամյա բրիտանացի զբոսաշրջուհի է սպանվել (լուսանկարներ)

18:45 • 14.04.17

Երուսաղեմի կենտրոնում դանակով զինված պաղեստինցին հարձակվել է բրիտանուհու վրա, որը մահացել է ստացված վնասվածքներից: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

Նշվում է, որ ոստիկանությունն ահաբեկչական ակտ է որակել տեղի ունեցածը:

Կայքը գրում է, որ միջադեպի հետևանքով տուժել է ևս երկու մարդ` 50-ամյա տղամարդ ու 30-ամյա հղի կին:

Աղբյուրի տվյալների համաձայն`ահաբեկչի զոհը 23 տարեկան է եղել. նա բրիտանացի ուսանողուհի է, ով Իսրայել է ժամանել որպես զբոսաշրջիկ:

57-ամյա պաղեստինցին, որն իրականացրել է հարձակումը, ձերբակալվել է այն բանից հետո, երբ մարդիկ տապալել և զինաթափ են արել նրան:

Նախնական տվյալների համաձայն` հարձակվողը տառապում է հոգեկան խանգարմամբ: