ԵԱՏՄ-ին չի հաջողվել վերացնել ապրանքաշրջանառության անկման պատճառները. Լուկաշենկո

15:10 • 14.04.17

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը չի հաջողվել վերացնել 2016 թվականին ապրանքաշրջանառության նվազման պատճառները, ընդ որում, նրա կարծիքով, հարկավոր է կենտրոնանալ միության ներքին խնդիրների վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«2016 թվականին մեզ չի հաջողվել կանգնեցնել փոխադարձ ապրանքաշրջանառության նվազումը և վերացնել դրան հանգեցնող պատճառները: Ես չեմ խոսում այլ խնդիրների մասին, դա հիմնականն է»,- ասել է Լուկաշենկոն:


Նա նաև հայտարարել է, որ պաշտպանում է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կարծիքը միության ներքին խնդիրների լուծման վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, Եվրասիական միության երկրները բավարարված չեն Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանից: Այդ մասին լրագրողներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։