Մեռած տնտեսության կարգավիճակում աղմուկ բարձրացնել մեռելոցներին չաշխատելու համար, դա փոթորիկ է մի բաժակ ջրում. տնտեսագետ

19:05 • 14.04.17

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն անտեղի է համարում մշտապես շահարկվող այն հարցը, որ Կառավարության որոշմամբ՝  Հայ-առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը ոչ աշխատանքային են հայտարարված:  

«Մեր տնտեսության այս մեռած կարգավիճակում մեծ աղմուկ բարձրացնել մեռելոցների ոչ աշխատանքային օր լինելու մասին, դա փոթորիկ է մի բաժակ ջրում, ինչը չի կարելի: Հիմա երկուշաբթի  կաշխատենք, չենք աշխատի, էտ ի՞նչ է տալիս, ի՞նչ տետեսություն ունենք, որ հետ է ընկնում, զուտ բարոյական խնդիր է»,-ասաց նա:

Մովսես Արիստակեսյանը նշեց, որ նախ հարցին նայում է որպես հայ քրիստոնյա: «Գտնում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հարգի  Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները»,-ասաց նա։

Տնտեսագետի խոսքով, կարող են որոշում կայացնել հանրապետության տնտեսական շրջափուլը  խաթարող կազմակերպությունները՝ բանկեր, բորսաներ, և այլն, կարող են աշխատել: «Այդուհանդերձ,  բանկի մեկ օր աշխատելով, կամ չաշխատելը  չի ազդի մեր տնտեսության առավել ևս բնակության շահերին բացասական իմաստով»,-ասաց նա:

Իսկ այն կազմակերպութուններում, որտեղ լուրջ աշխատանքային լուրջ, եռուն շրջան է, ապա ըստ Արիստակեսյանի՝ կարող են աշխատակիցներին խնդրել աշխատել։