Օմսկի մարզում գնացքը բախվել է դպրոցական միկրոավտոբուսի. կա երկու զոհ

14:12 • 14.04.17

ՌԴ Օմսկի մարզում բեռնատար գնացքը երկաթուղային գծանցի վրա բախվել է դպրոցական միկրոավտոբուսի, ինչի հետևանքով մահացել է երկու և, նախնական տվյալների համաձայն, վնասվածքներ ստացել մեկ մարդ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը:

Աղբյուրի տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Նովովարշավյան շրջանի չկարգավորվող գծանցի վրա: Հայտնի է, որ միկրոավտոբուսում 10 երեխա է եղել: Բախման հետևանքով մահացել է փոխադրամիջոցի վարորդն ու նրա ուղեկիցը, իսկ մեկ երեխա հիվանդանոց է տեղափոխվել:

Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: