Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին առաջարկել են դառնալ Տրանսիլվանիայի իշխան. Daily Mail
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին առաջարկել են դառնալ Տրանսիլվանիայի իշխան, հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը: Նմանատիպ ուշագրավ նախաձեռնությամբ հանդես է եկել Ռումինիայի Ալբա Յուլիա քաղաքի քաղաքապետը:
Ինչպես հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղարը, նման պատվավոր կոչումն արքայազն Չարլզին առաջարկվել է այն բանի համար, որ վերջինս մշտապես սատարում է Տրանսիլվանիային: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն ամեն տարի այցելում է Ռումինիա:










