Պուտինը համբերատար է և պատրաստ է սպասել հստակության. Պեսկովը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, հայտարարել է, որ Մոսկվան դեռ վերջնական պատկերացում չունի նոր ամերիկյան վարչակազմի աշխարհայացքի վերաբերյալ, և Վլադիմիր Պուտինը համբերատար է և պատրաստ է սպասել հստակության: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարցը պետքարտուղարի մեջ չէ, այլ ընդհանուր առմամբ՝ վարչակազմի: Դեռ չկա այնպիսի զգացողություն և չկա վերջնական պատկերացում նոր վարչակազմի միջազգային հարցերի առնչությամբ աշխարհայացքի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:
Ըստ նրա՝ իրականում չի ավարտվել այդ վարչակազմի ձևավորման գործընթացը՝ չնայած նրան, որ արդեն գրեթե հարյուր օր է անցել:
«Նախագահ Պուտինը բավականաչափ համբերատար է և հետևողական իր մոտեցումներում, այդ պատճառով նա բավականաչափ համբերատար է, որպեսզի սպասի, թե երբ պարզ կդառնա միջազգային այդ աշխարհայացքը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում փոփոխությունների մասին հարցին:










