Հայտնի է՝ որքան է վաստակել Պուտինը 2016 թվականին

16:38 • 14.04.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարի վաստակել է մոտ 8,86 միլիոն ռուբլի: Այդ մասին ասված է պետության ղեկավարի եկամուտների մասին ապրիլի 14-ին հրապարակված հայտարարագրում, գրում է lenta.ru-ն:


Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ նախագահի ունեցվածքը ներառում է 1,5 հազար քառակուսի մետր տարածքով հողակտոր, բնակարան (77 քառակուսի մետր) և ավտոտնակ։ Նա ունի նաև 153,7 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ ավտոտնակային տարածք:


Վլադիմիր Պուտինին է նաև պատկանում երեք ավտոմեքենա՝ երկու ԳԱԶ Մ-21 և «Նիվա»: Բացի այդ, հայտարարագրում ընդգրկված է «Սկիֆ» ավտոմոբիլային կցասայլը:


2015 թվականին Ռուսաստանի նախագահի եկամուտները կազմել էին 8,9 միլիոն ռուբլի: Անցած տարվա համեմատ անշարժ գույքի կամ տրանսպորտի նոր օբյեկտ ՌԴ նախագահը ձեռք չի բերել: