United Airlines-ի օդանավերից մեկում կարիճը խայթել է ուղևորին

09:15 • 14.04.17

Ամերիկյան United Airlines ավիաընկերության չվերթներից մեկի ժամանակ կարիճը խայթել է բիզնես դասով ճամփորդող ուղևորներից մեկին:

Ինչպես հայտնում է CNN-ը, տուժածի`Ռիչարդ Բելի կինը պատմել է, որ ամուսինը ճաշելիս է եղել, երբ մազերի մեջ ինչ-որ բան է զգացել: Կարիճն ընկել է սեղանիկի վրա ու այն պահին խայթել տղամարդուն, երբ վերջինս փորձել է բռնել միջատի պոչից և դրան ցած նետել:

Ավիաընկերությունը հաստատել է տեղի ունեցածը:

«Մեր թիմն անհապաղ կապվեց ցամաքում գտնվող բժշկի հետ, որը չվերթի ամբողջ ընթացքում խորհուրդներ էր տալիս»,-նշվում է United Airlines-ի տարածած հայտարարությունում: