Սիսիանում՝ խոզերի համար նախատեսված վանդակում, հոշոտված վիճակում հայտնաբերվել է 61-ամյա քաղաքացու դի

15:04 • 14.04.17

Tert.am-ի տեղեկություններով`  Սիսիանում հայրը հայտնաբերել է որդու դին՝ հոշոտված վիճակում:

Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է դիակի առկայության մասին:

Նրա խոսքով՝ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Սիսիանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց  մոտ է տեղափոխվել 1956 թվականին ծնված Պ.Մ. –ի դիակը:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրն առավոտյան ժամը  9-ի սահմաններում տանը կից անասնագոմում՝ խոզերի համար նախատեսված վանդակում  հայտնաբերվել է Տ.Մ-ի դիակը՝  դեմքը և պարանոցը հոշոտված»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են , նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում: