Հալեպի մոտակայքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Սիրիայում շիա բնակիչներին Հալեպ տեղափոխող ավտոբուսների մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի:
Ինչպես փոխանցում է BBC-ն` հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով մեքենաներ են հրդեհվել: Պայթյունը որոտացել է այն պահին, երբ ավտոբուսներն ապստամբների վերահսկողության տակ գտնվող Ռաշիդինի տարածքում սպասում էին անցակետն անցնելուն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Հալեպի արվարձանների մոտ հավաքված ավտոբուսները տեղափոխում էին նախօրեին Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ալ-Ֆուա և Քեֆրայա քաղաքներից տարհանված մարդկանց:
ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 64 000 քաղաքացի «պաշարված է ամենօրյա բռնությունների և զրկանքների նեղացող շրջանակում»:










