WikiLeaks-ի հիմնադիրը հեգնանքով է պատասխանել ԱՄՆ ԿՀՎ տնօրենին

03:25 • 15.04.17

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ծաղրել է իրենց կայքի գործունեությունը քննադատած  ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին, հայտնում է Sputnik News-ը:


«Պետական ոչ հետախուզական ծառայությունը, որը ստեղծել է Ալ Քաիդան, Իսլամական պետությունը, Իրաքն ու Իրանը, WikiLeaks-ը կոչել է ոչ պետական հետախուզական ծառայություն»,- գրել է Ասանժը իր Twitter միկրոբլոգում։


Հիշեցնենք, որ Պոմպեոն WikiLeaks–ն անվանել էր «ոչ պետական, թշնամական հետախուզական ծառայություն, որը հիմնականում կապված է Ռուսաստանի պես երկրների հետ»։