Պայթյուն է որոտացել տահանված սիրիացիներին Հալեպ տեղափոխող ավտոբուսների մոտ

18:36 • 15.04.17

Սիրիայում պայթյուն է որոտացել Հալեպ քաղաք մտնել պատրաստվող ավտոբուսների հարևանությամբ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի կառավարամետ մամուլն ու ընդդիմադիր ակտիվիստներին, պայթյունի հետևանքով մի քանի մարդ զոհվել կամ վիրավորվել է:

Կառավարության դաշնակից համարվող «Հեզբոլլահ» շարժման ռազմական աղբյուրի հաղորդմամբ` մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենա է պայթեցրել պահակախմբի մոտակայքում:

Հրապարակված լուսանկարներում պատկերված են տասնյակ կանգնած ավտոբուսները, որոնց առաջխաղացումն ընդհատվել է պայթյունից հետո: Ավտոբուսները շիա բնակիչների են տեղափոխում, որոնք նախօրեին տարհանվել են երկու գյուղից` կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև կնքված համաձայնագրով: