Նյու Յորքում Ապրիլ անունով ընձուղտի ծննդաբերությունը 1 մլն մարդ է դիտել ուղիղ հեռարձակմամբ (տեսանյութ)
Նյու Յորքի Animal Adventure Park կենդանաբանական այգում բնակվող Ապրիլ անունով ընդուղտը ձագ է ունեցել, որին սպասում էր ողջ աշխարհը:
Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, համացանցում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ընձուղտի ծննդաբերությունը, որին ավելի քան 1 մլն մարդ է հետևել ողջ աշխարհում:
Ընձուղտի հղիությունը 15 ամիս է տևել: Սա Ապրիլի 4-րդ ձագն է, սակայն առաջինը, որը ծնվել է նյույորքյան կենդանաբանական այգում: Նորածին ընձուղտը 68 կգ է կշռում, իսկ հասակը կազմում է 183 սմ:
Այգու աշխատակիցները ցանկանում են մրցույթ հայտարարել նոր բնակչին անուն ընտրելու համար:










