Հայկական եկեղեցիներում ճրագալույցի պատարագ մատուցվեց (տեսանյութ)
Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվել է: Tert.am-ը պատարագին և ճրագալույցի արարողությանը ներկա է գտնվել Դավթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցում:
Սուրբ Հարության տոնին՝ Զատիկին նախորդող օրը կոչվում է ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: Այս օրը, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ պատարագ:
Հայ եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Զատիկի նախատոնակներին:
Մանրամասները՝ տեսանյութում:










