Նոյեմբերյանի անտառներում ծառն ընկել է քաղաքացու վրա, վերջինս մահացել է

12:18 • 15.04.17

Ապրիլի 14-ին` ժամը 16.15 –ին, Նոյեմբերյանի հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է  ստացվել այն մասին, որ «Շտապօգնության» ծառայության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1976 թ. ծնված Վ. Գ-ի դին։

Պարզվել է, որ նույն օրը Լոռու մարզի Շնողի անտառպետության Շլորկուտ կոչվող տարածքում  փայտանյութ պատրաստելու ժամանակ քամու հետևանքով կանգնուն ծառերից մեկը, նրա վրա է  ընկել՝ պատճառելով մահ: