Ֆրանսիական ԶԼՄ-ները մտահոգություն են հայտնել, որ իրենց նախագահական ընտրություններին չեն բացառվում կրկնաքվեարկությունները

05:17 • 15.04.17

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախօրեին տեղական ԶԼՄ-ներն ահազանգել են  ընտրողների ցուցակներում հավանական խնդիրների մասին։ Բանն այն է, որ շուրջ 500 հազար մարդ այդ ցուցակներում կարող է կրկնակի գրանցված լինել, մտահոգություն են հայտնել քաղաքացիները։


Մասնավորապես քաղաքացիներից մեկն, ով առաջ ապրել է Վերսալում, իսկ Շավիլ տեղափոխվելուց հետո գրանցվել այնտեղ որպես ընտրող: Սակայն երկու հասցեներով էլ նրա անունով գրանցման քարտեր են ուղարկվել։


Ընդ որում սա միակ դեպքը չէ՝ պայմանավորված բնակավայրի փոփոխության հետ։ Այդ խնդիրը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ չբացառելով կրկնաքվեարկության հնարավորությունը, ինչի համար ֆրանսիացիները կարող են տուգանվել կամ անգամ ազատազրկվել:


Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին։