Կանադացի պատգամավորը ոգեկոչել է Ցեղասպանության 102-րդ տարելիցը` ելույթ ունենալով Համայնքների պալատում

01:29 • 15.04.17

Կանադացի պատգամավոր, հայ-կանադական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Առնոլդ Չանը Համայքների պալատոււմ ելույթ ունենալիս ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:


Ինչպես ներկայացնում է Horizon weekly-ն, Տորոնտոն ներկայացնող պատգամավորը հզոր ուղերձ է հղել` ընդգծելով հիշողությանը, դատապարտմանն ու հետագա վայրագությունների կանխմանն ուղղված համատեղ ջանքերը:


«Հայոց ցեղասպանության գիտակցումն ու ոգեկոչումը կարևոր է բոլորիս համար: Եթե չհիշենք անցյալի սխալները, մեզ վիճակված է կրկնել դրանք», - ասել է Չանը: