Սուրբ Հարություն տաճարում կրակը դուրս հանեցին Քրիստոսի գերեզմանից և բաժանեցին հավատացյալներին

12:27 • 15.04.17


15։24

Հայ և հույն երկու հոգևորականներ Քրիստոսի գերեզմանի ներսում դրված կանթեղից վառեցին իրենց մոմերը և լույսը բաժանեցին ժողովրդին:

Երկու հոգևորականները մեկը մյուսին փոխանցում է հարության ավետիսը և գերեզմանի երկու կողմի պատուհաններից՝ ձախ կողմից հայ հոգևորականը, աջ կողմից՝ հույնը, սուրբ կրակը տվեցին ժողովրդին:

  
14.42

Հույն տեսուչը Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարի կանթեղը փակ վիճակում տարավ Քրիստոսի գերեզման: Տեսուչը տաճարի կանթեղը վառեց և դրեց Քրիստոսի գերեզմանին և հիմա նորից փակվեց գերեզմանի դուռը, բայց արդեն ոչ մեղրամոմով, այլ ժապավենով: Ժապավենի երկու ծայրերը պահում են հայ և հույն հոգևորականները:


13։31


Հայկական թափորը պատրիարքին կառաջնորդի դեպի հայոց տեսչարան, մինչև տեսչարան մտնելը մեկ անգամ պտտվում են Քրիստոսի գերեզմանի շուրջ: Այս հատվածում արդեն ասորի և ղպտի հոգևոր հայրերը իրենց լուսակիրներով գալիս են դեպի հայոց տեսչարան՝ ողջունելու և օրհնություն ստանալու, հետո միասին մոտենալու են հույն պատրիարքին՝ ողջունելու և օրհնություն ստանալու, ինչպես նաև արարողակարգի շուրջ պայմանավորվելու համար:

 13.13

Այս պահին Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում Քրիստոսի գերեզմանի դռան առաջ, նախքան դռան բացվելը կանգնում են հայ և հույն հոգևորականներն իբրև պահապաններ Քրիստոսի գերեզմանի:

Այս ընթացքում տեղի ունեցավ հայերի երկրորդ մուտքը դեպի Հարության տաճար, որին հաջորդեց հույների թափորը:


Աջ կողմում հույն ուխտավորներն են, ձախ կողմում հույները և բոլոր ուղղափառները՝ անկախ ազգային պատկանելիությունից:


Այժմ սպասում են, որ կանթեղը դրվի Տիրոջ գերեզմանին:


––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

Երուսաղեմում` Տիրոջ Գերեզմանի տաճարում, հազարավոր մարդիկ եմ հավաքվել, որպեսզի ականատես լինեն
Զատիկի հրաշքներից մեկին` Սրբազան կրակի հայտնվելուն։


Ամեն տարի Ավագ շաբաթ օրն այն հրաշքը տեղի է ունենում այս եկեղեցում, սուրբ Զատկի նախօրեին: 


Ուխտագնացներն ամբողջ աշխարհից հետևում են պատրիարքին, ով աղոթում է Տիրոջ գերեզմանի առաջ՝ Սուրբ կրակը ստանալու համար։


Կրակի իջեցումը վկայում է աղոթքները լսելու մասին։


Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ Պետրոս առաքյալը, և սրբություն է համարվում հավատավոր ժողովրդի համար:


Հրաշքի հետ մեկ խորհուրդ է կապվում: Երբ Գրիգոր Լուսավորիչը գնացել է Երուսաղեմ, իրեն թույլ չի տվել միանգամից մտել Հարության տաճար: Նա քարայրների մոտ 7 տարի ճգնել է: Յոթ տարի անց, երբ նա որոշել է մտնել տաճար՝ Քրիստոսի գերեզմանին աղոթելու, այդ պահին տաճարի բոլոր կանթեղներն ու մոմերը հրաշքով վառվել են: Լուսավորչի այս պատմության հետ է կապված լույսի հրաշքով հայտնվելը: